Հայասա Արմենո | Վեբմաստեր HTML 1

Նախնական ծանոթություններ

www.armeno.far.ru

 


Ողջույն հարգել՛ի ընթերցող . այս էջերը, որոնք գրվել են իմ կողմից նպատակ, ունեն ցանկացողներին ծանոթացնել HTML  լեզվի հետ նրանք կարող են դառնալ ձեր առաջին քայլերը վեբխմագրման երկար ու հետաքրքիր ճանապարհին: Միջոցը՝ ինչպես տենում եք, կա մնում է զինվել համբերությամբ, սովորել և աշխատել:
Հուսով եմ, որ ձեզանից ոմանք խորացնելով իրենց գիտելիքները թափ կհաղորդեն հայալեզու Համացանցին, որը այսօր շատ է զիջում իր օտարերկրյա անալոգներին :

Gogo.Ru
 









HTML

HyperText Markup Language  | Հիպերտեքստերի նշագրման լեզու | Язык маркировки гипертекстов



 

 Մինչ բուն թեմային անցնեելը եկեք համառոտ կերպով պատասխանենք մի քանի հարցերի: 

Ի՞նչ է Համցանցը  Ի՞նչ է WWW- ն  Ի՞նչէ URL -ը  Ի՞նչ է վեբ բրաուզերը:

Ի՞նչ է Համցանցը
Համացանցը Երկիր մոլորակի ամենամեծ համակարգչային ցանցն է, որը իր մեջ է ներառում բազմամիլիոն համակարգիչների, և այլ ինֆորմացիոն սարքերի ( բջջային հեռախոսներ, տպիչներ, միկրոչիպերով կառավարվոմ սարքեր ..... ) : Գլխավոր դերակատարները այստեղ համակարգիչներն են. մեզ քաջ հայտնի նոթբուքերից մինչև հսկայական սերվերները: Համացանցի հիմքերը դրվել են 1960ականներին ԱՄՆ զինվորականների կողմից՝ ARPANET: Հետագայում այս ցանցը և՛ աշխարհագրական, և՛ մասնագիտական առումով ընդլանվեց, իսկ 90ականներին  հասարակության համար լիովին դարձավ մատչելի ( խոսքը գնում է զարգացած երկրների հասարակության մասին):  Ինֆորմացիայի տեղափոխման համար օգտագործվում են տարբեր պրոտոկոլներ, (սրանից հետո PROTOCOL բառի փոխարեն  կօգտագործենք կանոնակարգ բառը միննչև հայրենական լեզվաբանները առաջարկեն protocol բառի հայերեն համարժեքը ) որոնց հավաքական ընհդանուր անվանումն է TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol). Այս ընտանիքի կանոնակարգերի ( protocol ) մեջ մենք առնչվելու ենք HTTP կանոնակարգի հետ, որի վրա էլ հիմնված է մեզ՝ հասարակ օգտվողներիս հայտնի համացանցը:
Ի՞նչ է WWW- ն
WWW-ն (վեբ) Համացանցի մի մասն է՝ հիմնված վերոհիշյալ HTTP կանոնակարգի վրա, այն իրենից ներկայացնում է HTML փաստաթղթերի հսկայական բազմություն  (HTML փաստաթղթերը մեզ լավ ծանոթ կայքերն են) և իրար հետ կապված են հիպերտեքստային հղումների (ссилка, link ) միջոցով: WWWից բացի համացանցում գոյություն ունեն նաև այլ ռեսուրսներ՝ հիմնված այլ կանոնակարգերի վրա, օրինակ FTP, Gopher, News, NNTP, Mailto: նրանց ցուցակը այսքանով չի սահմանափակվում, սակայն մեզ հետաքրքրում միայն HTTP-ն, իսկ ավելի ճիշտ HTTP  կանոնակարգի վրա հիմնված WWW
Ի՞նչէ URL  (Uniform Resource Locator)
Այն, հասարակ լեզվով ասած, ինտերնետ  ռեսուրսի հասցեն է: Մեկ հասցեի տակ չեն կարող գրանցված լինել մեկից ավելի ռեսուրսներ, օրինակ՝ http://www.on-line-teaching.com/html/lsn019.html հասցեում գտնվում է միայն տվյալ էջը: Եթե նկատել եք, մեզ ծանոթ էջերը սկսվում են html://www սիմվոլներով, օրինակ http://www.armeno.far.ru կամ http://www.circle.am  (հնարավոր են նաև կարճ տարբերակներ www.armeno.far.ru, http://circle.am ) որովհետև նրանք վեբ փաստաթղթեր են, սակայն գոյություն ունեն URL ների այլ սխեմաներ :
ftp://ftp.piotrkosoft.net/pub/ gopher://gopher.floodgap.com/1/  mailto:paul@quest.polyn.kiae.su
news:comp.infosystems.gopher nntp:comp.infosystems.gopher/086   telnet://guest:password@apollo.polyn.kiae.su
wais://wais.think.com/wais?guide file:///C:/Users http://geer.am/index.php?name=News

Ես չգիեմ երբևէ դուք առնչություն կունենա՞ք news, wais, gopher, nntp, telnet և նման այլ էկզոտիկ սխեմաների հետ, սակայն File/// սխեմայի հետ դուք առնչվում եք ամեն անգամ, երբ օգտվում եք համակարգչից անկախ այն բանից միացել եք համացանցին, թե ոչ: Mailto սխեման ստեղծվել է էլեկտրոնանաին փոստերի համար որից օգտվում են գրեթե բոլորը : Իսկ FTP սխեմայով կարող եք կապ հաստատել FTP պահոցների հետ որտեղ և տեղադրված են հսկայան ու ամենատարբեր նյութեր, ինչպես օրինակ՝ ftp://ftp.cs.tu-berlin.de/pub/aminet/pix/map/Moscow.jpg հավաքելով այս հասցեն ձեր բրաուզերում ձեր էկրանին կհայտնվի Մոսկվայի քարտեզը: Սա շատ աննշան օրինակ էր, իրականում ftp-ի հանրավորությունները շատ ավելին են:


 Եկե՛ք վերլուծենք այս URLի կառուցվածքը http://www.mail.ru
http://www  սա ցույց է տալիս որ կայքը հիմնված է http կանոնակարգի վրա և պատկանում է վեբին (www):
mail -ը կայքի կամ սերվերի  անվանումն է :
ruն ցույց է տալիս, որ կայքը գրանցված է համացանցի այն գոտում, որը տրված է Ռուսաստանի դաշնությանը:
Մի քայլ առաջ անցնենք: http://pogoda.mail.ru
Եթե նկատեցիք, այս հասցեում ավելացավ pogoda բառը: Սա mail.ru-ի այն բաժնի հասցեն է, որը նվիրված է եղանակի տեսությանը:
Եվս մեկ քայլ առաջանանք : http://pogoda.mail.ru/?city=3959
Ինչպես նկատեցիք՝ http://www.pogoda.mail.ru ից հետո ավելացավ թեք գիծ( / ) և ?city=3959 
?city=3959 -ը դա http://pogoda.mail.ru ում Երևանի թվային կոդն է, իսկ թեք գիծը ցույց է տալիս, որ  ?city=3959 գտնվում է իրենից աջ եղած դիրեկտոիայում (թղթապանակ), որը մեր օրինակում pogoda.mail.ru-ն է:

Այսպիսով, եթե դուք կառուցեք կայք www.hayHTML.am հասցեով, ապա նրա մայր թղթապանակում տեղադրեք nkarner թղթապանակը ՝ nkarner թղթապանակի հասցեն կլինի www.hayHTML.am/nkarner: Իսկ եթե nkarner  թղթապանակում տեղադրեք Ararat.jpg նկար

ը, նրա հասցեն կլինի   www.hayHTML.am/nkarner/Ararat.jpg
Ի՞նչ է վեբ բրաուզերը:
Վեբ բրաուզերը այն ծրագիրն է, որի միջոցով օգտվողի էկրանին բացվում են վեբ փաստաթղթերը. այն սերվերից եկող ինֆորմացիան վիզուալիզացնում և արտապատկերոմ է էկրանին: Սա դեռ ամենը չէ, ինչ կարող է անել վեբ-բրաուզերը: Բրաուզերները բազմաթիվ են, սակայն նրանցից ամենատարածվածները են Mozilla Firefox,  Opera,  Internet Explorer,  Safari,   NetscpeNavigator  բրաուզերները:
Ինքս օգտվում եմ Mozilla Firefox-ից, և նույն էլ ձեզ խորհուրդ կտաի:
 



KavkazWeb

 

1    1 2 3 4 5
առաջ